Արսեն Ստեփանյանը գրավել է «Ձայնը» շոուի մենթորների սրտերը
25 Հունվարի 2026, 22:50
Տաղանդավոր տենոր Արսեն Ստեփանյանը ելույթ է ունեցել ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Ձայնը» նախագծի նոր եթերաշրջանում և իր կատարումով հիացրել հանդիսատեսին։ Նրա հզոր ու մաքուր ձայնը դարձել է եթերաշրջանի պրեմիերայի ամենավառ պահերից մեկը, իսկ մենթորները բարձր են գնահատել երգչի պրոֆեսիոնալիզմը։

Արսենը ապացուցել է, որ դասական արվեստը կարող է հնչել ժամանակակից և ոգեշնչող նույնիսկ հանրաճանաչ հեռուստաշոուի ձևաչափում։
