Արսեն Խանջյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

10 Նոյեմբերի 2024, 19:30

Սպորտ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությանյունում Հայաստանը ներկայացնող Արսեն Խանջյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

«98 կգ քաշային Արսեն Խանջյանը սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն է դարձել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Աստանայում ընթացող առաջնության եզրափակիչում Խանջյանը պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն ռուս մարզիկ Անտոն Կոնովալովին։

Մինչ այդ, Արսենը հաղթել էր ադրբեջանցի Նաթիկ Բաշիրովին, որից հետո հաղթել էր նաև խորվաթին ու բրազիլացուն՝ դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակչում հայ սամբիստը մրցել էր ուկրաինացու հետ և հաղթանակ տարել։