Արսեն Ղուկասյանն ազատ կարձակվի
31 Հոկտեմբերի 2025, 17:48
Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը դատարանից ազատ կարձակվի։ Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով։
Արսեն Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատարանին ներկայացրել է Ղուկասյանի առողջական խնդիրները, որոնք, ըստ նրա, անհամատեղելի էին կալանքի հետ։