Արսեն Զախարյանի գոլը օգնել է «Ռեալ Սոսյեդադ»-ին Լա Լիգայում հաղթել «Լեգանես»-ին
24 Փետրվարի 2025, 14:08
Հայազգի ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Լեգանես»-ի հետ խաղում (3:0):
Զախարյանն աչքի է ընկել 12-րդ րոպեին՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում առաջին գոլը։ Նրա գոլը բացել է հանդիպման հաշիվը։ Ֆուտբոլիստի համար այս գոլը երկրորդն էր «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմում։
«Ռեալ Սոսյեդադ»-ը Իսպանիայի առաջնության 25 խաղում վաստակել է 34 միավոր։ Թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։ «Լեգանես»-ը 24 միավորով մնացել է 16-րդ հորիզոնականում։
21-ամյա Զախարյանը 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամո»-ից տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»։ Ընդհանուր առմամբ, իսպանական ակումբի կազմում ֆուտբոլիստը տարբեր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։