«Ռեալ Սոսյեդադ»-ի մարզիչը գոհ է Արսեն Զախարյանից
22 Մարտի 2024, 21:18
«Ռեալ Սոսյեդադ»-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հարցազրույցներից մեկում խոսել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլի հետ իր հարաբերությունների մասին։
«Մենք նրա հետ հաճախ ենք խոսում։ Կարծես բոլորը գոհ են։ Իհարկե, ավելի շատ գոլեր ու փոխանցումներ են սպասվում: Դա նորմալ է: Մարզիչը վստահում է ինձ և թույլ է տալիս խաղալ։ Մենք նրա հետ լավ հարաբերություններ ունենք»,- ասել է Զախարյանը։
Զախարյանը 20 տարեկան է, նա «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամո»-ից։ Այս մրցաշրջանում Արսենն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն իր դեբյուտային գոլը խփել է մարտի 16-ին Իսպանիայի առաջնության «Կադիսի» հետ խաղում (2:0)՝ փոխարինման դուրս գալուց երկու րոպե անց։