Արսեն Զախարյանը դարձել է «Okko»-ի «Արևմտյան տրիբունա» նախագծի նոր հերոսը
16 Մարտի 2025, 15:30

«Արևմտյան տրիբունա» վավերագրական նախագիծը պատմում է ֆուտբոլային խոհանոցի մասին և ցույց է տալիս էլիտար եվրոպական ֆուտբոլի կառուցվածքը ռուս ուժեղագույն խաղացողների դիմանկարների միջոցով։ Շարքի նոր հերոսը իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն է։
«Արսենի համար այս մրցաշրջանը ծանր է՝ բազմաթիվ վնասվածքներով։ Բայց այն պահերին, երբ Զախարյանը հայտնվում է խաղադաշտում, մենք առաջվա պես տեսնում ենք, թե ինչ տաղանդ է նա և ինչ հեռանկարներ են նրան սպասվում։ 2024-ի աշնանը, Երբ Արսենը ապաքինվում էր վիրահատությունից հետո, այցելեցինք նրան, զրուցեցինք նրա կրտսեր եղբոր, ծնողների հետ և արձանագրեցինք, որ մեկուկես տարվա ընթացքում Արսենը լիովին հարմարվել է Սան Սեբաստիանում և իսպանական ֆուտբոլին ։
Այս առումով, առաջին տարին «Ռեալ Սոսյեդադ»-ում Արսենի օգտին էր, հիշեցինք ես ու Արսենը: Քննարկեցինք նաև մրցակցությունը, վիճակագրությունը, Լա լիգայի առանձնահատկությունները և «Սան Սիրո» մեկնելը: Մենք ցանկանում ենք, որ Արսենը որքան հնարավոր է հաճախ խաղադաշտ դուրս գա, և գիտենք, որ նա մնում է Ռուսաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը և դեռ իրացնում է իր տաղանդը եվրոպական մակարդակում»,- գրել է վավերագրական նախագծի պրոդյուսեր Նոբել Առուստամյանը։