Արսեն Զախարյանը՝ արտերկրում Ռուսաստանի ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում
12 Հուլիսի 2025, 19:00
Ֆուտբոլային տրանսֆերների գնահատման առաջատար պորտալի՝ Transfermarkt-ի տվյալներով՝ Արսեն Զախարյանը երրորդ տեղն է զբաղեցրել արտասահմանյան ակումբներում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում: Նրա ներկայիս արժեքը կազմում է 9 մլն եվրո։
Սակայն դեռ 2024 թվականի ամռանը այն երկու անգամ ավելի բարձր էր՝ 18 մլն եվրո։ Շուկայական գնի նվազումը կապված է վնասվածքների հետ, որոնք գրեթե ամբողջ մրցաշրջանում կիսապաշտպանին դուրս են բերել իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմից: 2024 — 2025թթ. մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է ընդամենը չորս հանդիպման։
Չնայած կորցրած մրցաշրջանին՝ ակումբը պահպանում է հավատը խաղացողի հանդեպ։ Գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարությունը չեն պատրաստվում բաժանվել Զախարյանից։ Հայ կիսապաշտպանն ունի ամեն ինչ, որպեսզի լիարժեք վերականգնումից հետո նորից հասնի նախկին մակարդակին։