Արսեն Զախարյանը Լա Լիգայի թոփ-5 տրանսֆերների թվում է

05 Սեպտեմբերի 2023, 12:30

Սպորտ

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» ընդգրկվել Է Լա Լիգայի այս տարվա լավագույն տրանսֆերների հնգյակում:

Ֆուտբոլիստի համար վճարվել է 13 միլիոն եվրո, և սա Պրիմերայում անցած տրանսֆերային պատուհանի 5-րդ ամենաբարձր ցուցանիշն է:

sports.ru-ի փոխանցմամբ՝ առաջատարը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տեղափոխությունն է «Ռեալ» 103 միլիոնով:

Լավագույն եռյակում են նաեւ Անտուան Գրիզմանը («Աթլետիկոն» 20 միլիոնով գնել է հարձակվողին «Բարսելոնայից»), Արդա Գյուլերը («Ռեալը» 20 միլիոնով գնել է կիսապաշտպանին «Ֆեներբահչեից») եւ Սեսար Մոնտեսը («Ալմերիան» պաշտպանին գնել է «Էսպանյոլից» 14 միլիոնով):