Արսեն Զախարյանը պատրաստ է առաջիկա խաղերին

17 Հոկտեմբերի 2023, 20:47

Սպորտ

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի մամուլի ծառայությունը Լա լիգայի 10-րդ տուրից առաջ պատմել է Արսեն Զախարյանի վիճակի մասին:

«Զախարյանն առանց խնդիրների մարզվում է ընդհանուր խմբի հետ: Ֆուտբոլիստի առողջական վիճակը լավ է, Արսենը հիանալի է զգում իրեն և պատրաստ է առաջիկա խաղերին»,- հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի մեկնարկում մի քանի հանդիպում բաց էր թողել հիվանդության պատճառով: