Արսեն Զախարյանը պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ խաղին

08 Հոկտեմբերի 2023, 21:40

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հիմնական կազմի հետ պատրաստվում է Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։