Արսեն Զախարյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում
23 Սեպտեմբերի 2025, 10:46
Հայ ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում` նախատեսված Իրանի և Բոլիվիայի դեմ ընկերական հանդիպումների համար:
Ազգային թիմի մարզչական շտաբը հրապարակել է 42 ֆուտբոլիստից բաղկացած ցուցակը։ Նրանց թվում է նաև Զախարյանը։
Ռուսաստանի հավաքականը հոկտեմբերի 10-ին ընկերական խաղեր կանցկացնի Իրանի, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Բոլիվիայի հավաքականի հետ։
