Արսեն Զախարյանը տեղափոխվում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»

14 Օգոստոսի 2023, 00:22

Սպորտ

Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանը տեղափոխվում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ», «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է մարզիչ Մարցել Լիչկան։

«Արսենն այսօր  մարզադաշտ դուրս կգա, բայց արդեն կարելի է ասել, որ նա «Ռեալ Սոսյեդադի» խաղացող է»,- ասել է Լիչկան՝ «Բալթիկայի» հետ խաղից առաջ։