Արսենի Խաչատուրյանի նկարահանած ֆիլմը կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում

04 Օգոստոսի 2024, 18:00

Մշակույթ

Վրացի ռեժիսոր Դեյա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլ» ֆիլմը կներկայացվի Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում, որը տեղի կունենա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։

Այն նկարահանել է Արսենի Խաչատուրյանը՝ ամենախոստումնալից երիտասարդ կինեմատոգրաֆիստներից մեկը, որն աշխատել է մի շարք հայտնի ֆիլմերի ստեղծման վրա։