Արշակ Կորյանի գոլն ու գոլային փոխանցումները օգնել են «Խիմկի»-ին կարևոր հաղթանակ տանել
15 Մայիսի 2024, 23:57
Ռուսաստանի երկրորդ լիգայի 32-րդ տուրում Արշակ Կորյանը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: «Խիմկի»-ին 3-1 հաշվով հաղթել է Սանկտ Պետերբուրգի «Լենինգրադեցի»-ն։
Հայաստանի հավաքականում խաղացած 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 23 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։