Արշակ Կորյանը գրավել է «Տյումենի» դարպասը. տեսանյութ

05 Մարտի 2024, 16:10

Սպորտ

Ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հարձակվող, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արշակ Կորյանը իր երրորդ գոլն է խփել Ռուսաստանի Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

28-ամյա հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել 21-րդ տուրի «Տյումեն»-ի դեմ խաղում։

Կորյանը խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին, իսկ 2 րոպե անց գոլ խփել: «Խիմկին» այս հանդիպմանը հաղթել է 3։0 հաշվով ու բարձրացել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։