Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է․ դատարանը հաստատեց

25 Մարտի 2026, 19:46

Քաղաքականություն

Դատարանը հաստատեց՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է։

Գործով դատավոր Գևորգ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն, թմրանյութի չհյատնաբերման փաստի առթիվ պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ քննիչների կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու ենթադրյալ հանցանքի կապակցությամբ։

Նշենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն չէր մեկնաբանել տարածված լուրերը, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։