Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով

11 Հունվարի 2026, 23:07

Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է վաղը (հունվարի 12) որոշում կայացնի:

Տեղեկացնեմ, որ վերաքննիչում բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ նախատեսված չէ, եթե հենց այդ օրը դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու որոշում չկայացնի:

Այսինքն վաղը երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանամ կայացված որոշման մասին եւ կհայտնեմ այստեղ:

Դատարան գնալու անհրաժեշտություն չկա»: