Արշակ սրբազանին մեղադրում են Վեհափառի դեմ ակցիա իրականացնողի պայուսակում թմրամիջոց դնելու մեջ

04 Դեկտեմբերի 2025, 18:42

Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Արշակ սրբազանին մեղադրում են 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ։

«Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,- ընդգծել է փաստաբանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Մայր Աթոռում տեղյակ չեն, թե ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին։