Արշակի Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

29 Հունվարի 2026, 13:26

Քաղաքականություն

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում է Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա տեղեկացնում է, որ մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը 2025 թ. դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

Հիմա եթերում