Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» գլուխգործոցը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 23,4 միլիոն դոլարով
11 Նոյեմբերի 2023, 13:15
Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ.) գլուխգործոցը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 23,4 միլիոն դոլարով։
Կտավը վաճառքի է հանել Դեյվիդ Գեֆենը, որին այն պատկանում էր 30 տարի։ Նախորդ սեփականատերը հրատարակիչ մագնատ Ս.Ի.Նյուհաուսն էր:
Գորկու ստեղծագործությունների վաճառքի վերջին ռեկորդը սահմանվել էր 2018 թվականի նոյեմբերին։ Նրա «Բարի կեսօր, միսիս Լինքոլն» աշխատանքը վաճառվել էր 14 միլիոն դոլարով։
1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկված հրդեհից հետո «Ածխացած սիրահարները I» կտավը, ասես, վերածննդի խորհրդանիշ դարձավ: Այդ ողբերգական իրադարձությունը ոչնչացրեց ոչ միայն նկարչի 20 կտավները, այլեւ նրա սիրելի գրքերն ու գծանկարները: Չնայած դրան՝ Նյու Յորքի 1200 Fifth Avenue-ի 17-րդ հարկում Գորկին նախաձեռնեց իր՝ այսպես կոչված «պարահանդեսային շարքը»։ Այդ ժամանակաշրջանում ծնված գլուխգործոցների թվում էին չորս նկարներ, այդ թվում՝ «Ածխացած սիրահարները» խորհրդանշական աշխատանքը։