ԱՄՆ-ում կհավերժացնեն Արշիլ Գորկու հիշատակը
22 Փետրվարի 2025, 11:28

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաք խաչմերուկը, որը գտնվում է Բոստոնի մերձակայքում, կկոչվի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու անունով։ Բացի այդ, երկու տների պատին, որտեղ ապրել է Արշիլ Գորկին, հուշատախտակներ կփակցնեն։
Արշիլ Գորկին աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաականավոր ամերիկացի նկարիչներից մեկը։ Արշիլի նկարները ցուցադրվում են ԱՄՆ-ի բոլոր խոշոր պատկերասրահներում: Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում վերացական էքսպրեսիոնիզմի սկզբնավորողի։