Արշիլ Գորկու կտավը գլխավորում է Լոնդոնի «Frieze»-ի վաճառքի ցուցակը
13 Հոկտեմբերի 2024, 15:30
Լոնդոնում ընթանում է «Frieze»-ի հերթական տոնավաճառը։ Այս տարի ստուգատեսին մասնակցում են 43 երկրների 160 պատկերասրահ:
Տոնավաճառի բացման օրը ամենամեծ գործարքը Արշիլ Գորկու «Խավարը» կտավի վաճառքն էր: 1947 թվականի նկարը 8,5 մլն դոլարով վաճառվել է «Hauser & Wirth» պատկերասրահի տաղավարից։
Տոնավաճառում վաճառվել են նաև Էդուարդ Մանեի գործերը 4,9 մլն դոլարով և Ֆրանսիս Պիկաբիայի ստեղծագործությունները 4 մլն դոլարով: