Արտակ և Աննա Ազարումյանները՝ ձյուդոյի Մ18 Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ

21 Հոկտեմբերի 2025, 16:40

Սպորտ

Քույր ու եղբայր Արտակ և Աննա Ազարումյանները Էստոնիայի հավաքականի կազմում դարձել են Ռիգայում կայացած ձյուդոյի Մ18 Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ:

60 կգ քաշային Արտակ Ազարումյանը տարել է 4 հաղթանակ և զբաղեցրել երրորդ տեղը, իսկ պատվանդանին տեղ զբաղեցնելու համար Աննային պահանջվել է ընդամենը 1 հաղթանակ:

Մինչև 55 կգ քաշային կարգում մասնակցել է նաև Արեն Ազարումյանը, ով նույնպես Էստոնիայից է, նա 1 հաղթանակ է տարել և պարտվել 1/8 եզրափակչում:

Էստոնիայի ձյուդոյի հիմնական հավաքականի գլխավոր մարզիչն է Վլադիմիր Ստեփանյանը:

Հիմա եթերում