«Արտակարգ գեղեցկություն». Կարեն Ավանեսյանը՝ Տաթևի վանքի մասին
07 Օգոստոսի 2025, 10:00
ՌԴ վաստակավոր արտիստ, հումորիստ Կարեն Ավանեսյանն Instagram-ի իր էջում պատմել է Տաթևի վանքի մասին։
Տաթևի վանքը 9-րդ դարի վերջի և 10-րդ դարի սկզբի հայկական միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։
«Վանքը հիմնադրվել է 895-906 թվականներին Աշոտ Սյունու և նրա կնոջ՝ Շուշանի, ինչպես նաև Գեղարքունիքի իշխան Գրիգոր Սուփան Բ-ի կողմից։ 10-րդ դարում վանքում ապրում էր մոտ հազար մարդ», — պատմել է արտիստը։