Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. կան վիրավոր պահեստազորայիններ
26 Մարտի 2026, 19:44
MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում: Զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել և դանակահարություն։
Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են հետևյալը.
«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:
Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»: