Արտաշես Հարությունյանը լքել է «Ռոստով» ՖԱ-ի նախագահի պաշտոնը
16 Հոկտեմբերի 2025, 13:40
«Ռոստով» ֆուտբոլային ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանը պաշտոնապես հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին: Նրա խոսքով՝ որոշումն անձամբ է կայացրել և իրեն հեշտ չի տրվել։ Հարությունյանը ակումբը գլխավորել է 2017 թվականից։
Չնայած պաշտոնից հեռանալուն, նա կպահպանի բաժնետիրոջ կարգավիճակը և նոր կարգավիճակով կշարունակի մասնակցել ակումբի կյանքին: