Արտաշես Շահինյան․ խորհրդային հայտնի մաթեմատիկոսը
19 Դեկտեմբերի 2023, 23:48
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրանում է խորհրդային հայտնի մաթեմատիկոս Արտաշես Շահինյանի ծննդյան 117-ամյակը։
Արտաշես Լիպարիտովիչը ծնվել է 1906թ. դեկտեմբերի 19-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (ներկայիս Գյումրի):
Ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը, 1939 թվականին պաշտպանել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը: Նույն թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։
1929-1978 թթ. եղել է ԵՊՀ դասախոս, իսկ 1939-1942 թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան:
Արտաշես Լիպարիտովիչը եղել է երկրաչափության և ֆունկցիաների տեսության և մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ:
Զբաղեցրել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչի, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրենի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնները և եղել է ԳԱ նախագահության անդամ:
1965թ. Շահինյանը հիմնադրել է ԵՊՀ-ին կից Երևանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, որը ներկայումս կրում է նրա անունը:
Շահինյանն արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանի, Բարեկամության շքանշանի, նա նաև ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ է:
Շահինյանի պատվին 2006 թվականին թողարկվել է նամականիշ:
Պրոֆեսորը մահացել է 1978թ. մայիսի 14-ին Երևանում: