Արտաշիրիմում ենք ուզում, որ գոնե գերեզմանի վրա ծաղիկ դնենք, մի տեղ լինի, որ լացենք. Սևիլիա Սարգսյան
21 Օգոստոսի 2025, 13:30
Արցախյան վերջին պատերազմում զոհված Արայիկ Աղավելյանի մայրը՝ Սևիլիա Սարգսյանը, ՀՀ կառավարությունից պահանջում է միջոցներ ձեռնարկել օկուպացված Արցախում հուղարկավորված որդու աճյունը տեղափոխել Հայաստան:
«33 տարեկան տղաս 17 տարեկանից ծառայում էր Պաշտպանության բանակում: Զոհվել է սեպտեմբերի 20-ին: Ամսի 23-ին հուղարկավորեցինք Մարտունի քաղաքում, որից հետո բռնի տեղահանվեցինք Արցախից: 2 տարի է արդեն պահանջում ենք, որ արտաշիրիմում կազմակերպվի և մեր հարազատների մարմինները տեղափոխվի Հայաստան, որ գոնե կարողանանք իրենց գերեզմանի վրա ծաղիկ դնել, մի տեղ լինի, որ կարողանանք լացել, մեր խնդրաքը միայն դա է»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Սևիլիա Սարգսյանը: