Արտատարածաշրջանային խաղացողների ներկայությունը կարող է խախտել հավասարակշռությունը․ Օվերչուկ

06 Սեպտեմբերի 2025, 11:00

Քաղաքականություն

Այսօր Հայաստանը բաց սահման ունի միայն երկու երկրի հետ՝ Իրանի, որտեղ տրանսպորտային հոսքերը դժվարացել են հնացած ենթակառուցվածքի պատճառով, և Վրաստանի, որի հասանելիությունը կախված է եղանակային պայմաններից։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ Հայաստանի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է ապահովել կայուն տրանսպորտային և լոգիստիկ կապեր հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Օվերչուկը նաև մտահոգություն է հայտնել տարածաշրջանային գործընթացներում արտաքին խաղացողների հնարավոր միջամտության կապակցությամբ՝ նշելով, որ դա կարող է խախտել Անդրկովկասի փխրուն հավասարակշռությունը, հատկապես քննարկվող «Թրամփի երթուղու» համատեքստում։