Arte TV-ն ֆրանսա-գերմանական է, իսկ թուրքական լոբբին Գերմանիայում շատ լավ է աշխատում. Կարապետյան

26 Մարտի 2025, 22:15

Քաղաքականություն

2025 թվականի մարտի 24-ին «ARTEfr» հեռուստաալիքի «28 րոպե» հաղորդման ժամանակ ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը չկար՝ փոխարենը ՀՀ ամբողջ տարածքի վրա գրված էր Ադրբեջան։ Այս սկանդալից հետո ֆրանսիական հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար։

Թեմայի վերաբեյալ Alpha News-ը զրուցել է «Հայկական գանձեր» ասոցիացիայի փոխնախագահ Սիմոն Կարապետյանի հետ, ով առաջիններից էր, որ նկատել է ֆրանսիական հեռուստաալիքի մեծագույն սխալն ու շտապել զանգահարել խմբագրություն՝ պարզաբանում ստանալու։

«Գիտենք՝ թուրքական լոբբին Գերմանիայում շատ արագ ու լավ է աշխատում։ Թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների մեծ սփյուռք կա Գերմանիայում, այն չէր կարող ազդեցություն չունենալ: Մանավանդ, որ Ադրբեջանից ամենօրյա ռեժիմով լսում ենք Ալիևի հոխորտանքները, մեզ վախեցնելը, մեզ ինչ-որ բաներ պարտադրելը»,- նկատել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները, որպես ազգ, չունեն ինքնասիրություն, նրանց գլխավոր արժեքը փողն է։

«Ադրբեջանցիները չեն խորշում ինչ-որ ստեր տարածելուց։ Իրենք այդ սուտը տարածում են, որովհետև չունեն ոչ ինքասիրություն, ոչ շնորհք։ Նրանց կորցնելու բանը միայն փողն է։ Հարգանք, ինքնասիրություն չունեն, որ կորցնեն»,- ասել է Կարապետյանը։

Այս սկանդալին արձագանքել են նաև «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։ Նրանք հայտարարել են, որ դա անընդունելի է և «մարմնավորում է պանթյուրքիստական երազանքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։