Արտեմ Փաթափությանը շնորհավորել է Տարոն Աճեմօղլուին Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ

15 Հոկտեմբերի 2024, 15:30

Հայեր

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը, որը 2021-ին Նոբելյան մրցանակի է արժանացել ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար, սոցիալական ցանցում շնորհավորել է հայազգի գիտնական Տարոն Աճեմօղլուին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ:

«Կարդում եմ Տարոն Աճեմօղլուի մասին։ Երկուսս էլ ծնվել ենք 1967 թվականին մեկ ամսվա տարբերությամբ և մեկնել ենք արևմուտք՝ սովորելու։ Նրա մայրը Ստամբուլի հայկական դպրոցի տնօրենն էր։ Մենք ունենք նույնը (բայց Բեյրութում): Նրա հայկական ազգանունը հավանաբար Աճեմյան է, որը մայրիկիս օրիորդական ազգանունն է։

Ստամբուլում հայերի ընտանիքում ծնված Տարոն Աճեմօղլուն տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Շնորհավորում Եմ, Տարոն: Ես այնքան ուրախ եմ, որ հայ ժողովուրդը լավ նորություններ ունի, որը կարելի է նշել», — գրել է Փաթափությանը։