Արթուր Աբրահամը հայկական կոնյակ է նվիրել Մայք Թայսոնին

01 Հուլիսի 2024, 14:53

Սպորտ

Տարբեր քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։

Լեգենդար ամերիկացին ծննդյան օրը նշել է Բեռլինում։ Արթուր Աբրահամը ծննդյան օրվա առթիվ նրան հայկական կոնյակ է նվիրել։

«Ծնունդդ շնորհավոր իմ կուռք Մայք Թայսոն»,- գրել է Արթուրը սոցցանցերում: