Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

13 Փետրվարի 2024, 20:45

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակչում Արթուրի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովն էր։