Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն

14 Փետրվարի 2024, 23:17

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարում էր Եվրոպայի 7-րդ չեմպիոնության համար։

Ալեքսանյանը հաղթեց ու իր կարիերայում 7-րդ անգամ հռչակվեց  Եվրոպայի չեմպիոն։

Նրա մրցակիցը ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևն էր, որի նկատմամբ Ալեքսանյանը հաղթանակ տարավ՝ 6։3 հաշվով։

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով բելառուս Աբուբակար Խասլախանավի նկատմամբ։ Հայ մարզիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում   8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ: