Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

11 Ապրիլի 2025, 22:41

Սպորտ

Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որում լեգենդար ըմբիշը Բրատիսլավայում ցուցադրում է ձեռքի սեղմման ուժը:

Արթուր Ալեքսանյանը սեղմել է 195 ֆունտ (88.5 կգ)` գերազանցելով իրանցի մարզիկ Ամիր Ռեզա Մասումիի սահմանած 186.6 ֆունտ (84.6 կգ) ցուցանիշը։