Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք ըմբիշին․ տեսանյութ
13 Փետրվարի 2024, 15:47
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի 5 մասնակիցներից առաջինը մրցագորգ դուրս եկավ Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխրահի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն, «Փարիզ-2024»-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում մրցել է թուրք Բեյտուլա Կաիսդագի հետ և 9:1 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարել։