Արթուր Առուստամյանը պայմանագիր է կնքել «Վելես» ՖԱ-ի հետ
05 Սեպտեմբերի 2024, 15:55
Հայ ֆուտբոլիստ Արթուր Առուստամյանը պայմանագիր է ստորագրել մոսկովյան «Վելես» ֆուտբոլային ակումբի հետ, որը հանդես է գալիս երկրորդ լիգայի «Ոսկե» խմբում:
27-ամյա Առուստամյանի համար սա 5-րդ ակումբն է կարիերայում։ Նախկինում նա խաղացել է Վորոնեժի «Ֆակել», «Մետալուրգ», «Ենիսեյ» և «Կամազ» ակումբներում։
Արթուրը պայմանագիր է կնքել մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: