Արթուր Ավագիմյանը՝ «Չեռնոմորեցի» լավագույն ֆուտբոլիստ

11 Մայիսի 2024, 18:20

Սպորտ

Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է ուկրաինական ակումբի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։

27-ամյա ֆուտբոլիստը հաղթել է երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում։

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանն անցկացրել է 23 խաղ, դարձել 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։