Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող
21 Փետրվարի 2026, 22:59
Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի ընթացքում օղակներով վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը առաջին տեղն է զբաղեցրել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Հայաստանի ներկայացուցիչը 14.366 միավոր է հավաքել, 2-րդ տեղում է Ադրբեջանը ներկայացնող Նիկիտա Սիմոնովը՝ 14.000 միավորով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ Քեմերոն Նելսոնը՝ 13.866 միավորով։
Այսպիսով, օղակների վարժությունում ոսկե մեդալը բաժին է հասել Հայաստանին, արծաթը՝ Ադրբեջանին, իսկ բրոնզը՝ ԱՄՆ-ին։
