Արթուր Ավետիսյանը օղակների վարժության ոսկե մեդալակիր է դարձել. World Challenge Cup

12 Հունիսի 2023, 10:05

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի օղակներ վարժությունում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից:

Եզրափակչում նա վաստակել է 14,666 միավոր։

Հիշեցնենք, որ World Challenge Cup մրցաշարի հենացատկ վարժությունում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը։