Արթուր Այվազյան․ օլիմպիական չեմպիոնը

14 Հունվարի 2024, 22:48

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր խորհրդային և ռուս հրաձիգ, օլիմպիական չեմպիոն Արթուր Այվազյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 51 տարեկան:

Այվազյանը հայտնի է որպես փոքր տրամաչափի և օդամղիչ սպորտային հրացանի հրաձիգ, օլիմպիական չեմպիոն և սպորտի վաստակավոր վարպետ:

Արթուր Սուրենովիչը 1985 թվականից սկսել է ակտիվորեն զբաղվել գնդակային հրաձգությամբ Երևանի քաղաքային մարզահրաձգային ակումբում՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հակոբյանի ղեկավարությամբ: Եղել է նաև ՀԽՍՀ հավաքական թիմի անդամ։

1990 թվականին ընդունվել Է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ։ Այվազյանը դարձել Է Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ հավաքական թիմի անդամ։

Ինստիտուտն ավարտելուց հետո զորակոչվել է Ուկրաինայի բանակ։ 2008թ. դարձել Է Ուկրաինայի սահմանապահ զորքերի լեյտենանտ: 90-ականների վերջին նա տեղափոխվեց Սիմֆերոպոլ, սկսեց մարզվել Վադիմ Կլիմենկոյի ղեկավարությամ:

Այվազյանը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ ոսկե մեդալ է նվաճել 50 մ հրացան վարժությունում՝ պառկած վիճակում: Արթուր Սուրենովիչը կայուն կրակել է եզրափակիչ բոլոր 10 կրակոցները և ցույց տվել լավագույն արդյունքը:

Արթուր Այվազյանը 2014 թվականից Ռուսաստանի հավաքականի կազմում է՝ ստանալով նաև Ռուսաստանի քաղաքացիություն: