Արթուր Այվազյան. Օլիմպիական չեմպիոնն ու դիպուկ հրաձիգը

14 Հունվարի 2025, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Արթուր Սուրենի Այվազյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 14-ին Երևանում:

Այվազյանը հայտնի է որպես փոքր տրամաչափի և օդամղիչ սպորտային հրացանի հրաձիգ, 2008 թվականի օլիմպիական չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ։

Գնդակային հրաձգությամբ սկսել է զբաղվել պատանեկության տարիքից։ Մասնավորապես, 1985 թվականից Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հակոբյանի ղեկավարությամբ Երևանի մարզահրաձգային ակումբում սկսել է զբաղվել հրաձգությամբ։ Եղել է Հայկական ԽՍՀ հավաքականի անդամ։

1990 թվականին Այվազյանն ընդունվել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ և դարձել Ուկրաինայի և ԽՍՀՄ հավաքականի անդամ: 1995 թվականին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո զորակոչվել է Ուկրաինայի բանակ, որտեղ ծառայել է սպորտային վաշտում։ Իսկ 2008 թվականին նա ստացել Է Ուկրաինայի սահմանային զորքերի ավագ լեյտենանտի կոչում:

1997 թվականին Արթուրը տեղափոխվել է Սիմֆերոպոլ, որտեղ սկսել է մարզվել Վադիմ Կլիմենկոյի ղեկավարությամբ և դարձել Ղրիմի հանրապետական «Դինամո» մարզական ընկերության անդամ։

2014 թվականին Այվազյանը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն և դարձել Ռուսաստանի հավաքականի անդամ: