Արթուր Բազեյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
11 Դեկտեմբերի 2025, 20:16
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 0:5 հաշվով պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալոկովին և նվաճել բրոնզե մեդալ:
Բազեյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։ 1/8 եզրափակիչում Բազեյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային: Քառորդ եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մենամարտել էր լատվիացի Մատվեյ Պրոկուդինսի հետ և վստահ հաղթանակ տարել 5:0 հաշվով: