Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

20 Ապրիլի 2024, 19:15

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում հավաքելով 15,166 միավոր` դարձավ ոսկե մեդալակիր և 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում դարձել էր ոսկե մեդալակիր և նվաճել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հիմա եթերում