Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել։
Նա հենացատկի վարժության եզրափակչում հավաքել է 14,900 միավոր: