Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

13 Ապրիլի 2025, 19:30

Սպորտ

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:

Օլիմպիական փոխչեմպիոնը հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել է 14.683 միավոր: