Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19 Ապրիլի 2025, 18:43

Սպորտ

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն է արժանացել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։

Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթող էր ճանաչվել նաև Համլետ Մանուկյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։