Արթուր Եղիզարյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի համառուսաստանյան մրցույթի հաղթող

23 Հոկտեմբերի 2024, 19:27

Սպորտ

Հոկտեմբերի 19-20-ը Գրոզնիում անցկացվել են ԽՍՀՄ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Պազլու Ումարովի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի համառուսաստանյան մրցումները։ Դոնեցկից Արթուր Եղիզարյանը (51 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։

Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի հավաքականի գլխավոր թիմի մարզիկները, ինչպես նաև մինչև 18 տարեկան լավագույն ըմբիշները Ռուսաստանի 22 մարզից։