Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի մոսկովյան «Տորպեդո»-ում
19 Հուլիսի 2025, 16:25
«Ակրոն»-ի կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի մոսկովյան «Տորպեդո»-ում։ Ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ ակումբներն ավարտել են բանակցությունների եզրափակիչ փուլը։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Գալոյանի համար սա վերադարձ է հարազատ ակումբ. նա արդեն հանդես է եկել «Տորպեդո»-ի կազմում 2017-2020 թվականներին և հանդիսանում է նրա սանը։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն «Ակրոն»-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և վեց արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է մոտ 500 հազար եվրո։