Արթուր Գալոյանը նոր ակումբ է տեղափոխվել
06 Հունվարի 2024, 23:20
Կալինինգրադի «Բալթիկա»-ի կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող Տոլյատիի «Ակրոն»-ում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը «Բալթիկային» միացել էր 2023 թվականին և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել 16 խաղի՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Գալոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։